|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ամերիկյան ընկերություններից մեկը լեզվով տեսնելու սարք է ստեղծել` «Բրայըն Պորտը»: Այն տեղադրվում է լեզվի վրա եւ ազդանշանը իմպուլսի է վերածում. գրում է Fox News-ը:
Սարքը նախատեսված է կույրերի եւ վատ տեսողություն ունեցողների համար:
10 հազար դոլարանոց «Բրայըն Պորտն» ունի ոչ մեծ թվային տեսախցիկ, որը տեղադրվում է լեզվի վրա: Թույլ հոսանքը լեզվի վրա նկարում է այն առարկաների պատկերները, որոնք ֆիքսում է տեսախցիկը, ապա ազդանշանը վերածվում է էլեկտրոնային իմպուլսի:
Մասնագետները վկայում են, որ ուղեղը շատ արագ վարժվում է ընկալել լեզվից եկած ինֆորմացիան` որպես յուրահատուկ մտապատկերներ:
Կույր կամավորները, կիրառելով սարքը, սովորել են դրա օգնությամբ տեղաշարժվել, սնվել, անգամ զանազանել տառեր ու թվեր: