|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԵՄ-ն մտահոգված է ԼՂ հակամարտությամբ և կանի հնարավորը, որ ապահովի տարածաշրջանի խաղաղությունը: «Ամեն գնով պետք է խուսափել զինված հակամարտությունից»,- երեկ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:
Նա կարեւորել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին` Հայաստանի վարչապետը նկատել է, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ եղել է շատ հստակ. Հայաստանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել առանց որևէ նախապայմանի:
«Ղարաբաղի հարցի կարգավորման գործում նույնպես մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղ լուծումն այլընտրանք չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեր գնահատմամբ, ընթանում է ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Տ. Սարգսյանը: