կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 05:12
Տնտեսական

Պատճառը կուտակված պարտքերն են

Պատճառը կուտակված պարտքերն են

Այսօր Հայաստանի ճախրող գույների` «Արմավիա» ավիաընկերության ոչ մի ինքնաթիռ թռիչք չի կատարել, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն առավոտյան ժամը 11:00-ից չի իրականացնում ավիաընկերության չվերթերի սպասարկումը:

 

Ինչպես ԵՐԿԻՐ-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, օդանավակայանը մինչ այս պահը (ժամը` 17:00) չի իրականացրել չվերթերի սպասարկումը «Արմավիա»-ի կուտակած պարտքերի պատճառով:

 

Իսկ ավիաընկերության մամուլի պատասխանատու Նանա Ավանեսովան կատարվածի մասին տեղեկացրեց, որ ընկերությունում խորհրդակցություն է ընթանում,  եւ ինքն ավելի ուշ կպատասխանի բարձրացված հարցերին:

 

Սակայն ավելի ուշ Գ. Աբրահամյանից տեղեկացանք, որ ավիաընկերության ինքնաթիռների սպասարկումը սկսվել է, իսկ այս պահին բանակցություններ են ընթանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության եւ «Արմավիա» ավիաընկերության միջեւ վերջինիս կուտակած պարտքերի մարման վերաբերյալ: