Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոնակոյում կայացան Amber-ի մրցաշարի 3-րդ մրցափուլի հանդիպումները:
Անկասկած, կենտրոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում համապատասխանաբար 3-րդ և 2-րդ տեղերը զբաղեցնող Լևոն Արոնյանի և Մագնուս Կառլսենի մրցավեճն էր, ովքեր մրցաշարում հաջող էին մեկնարկել և 2 տուրերից հետո Ալեքսանդր Գրիշչուկի հետ գլխավորւմ էին մրցաշարային աղյուսակը:
Մրցակիցները կույր և արագ շախմատում բավարարվեցին ոչ ոքիով: Այսպիսով, 3 մրցափուլերից հետո Լևոն Արոնյանը և Մագնուս Կառլսենը 4,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Վիշվանաթան Անանդը և Ալեքսանդր Գրիշչուկն առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:
4-րդ մրցափուլում Լևոն Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն է: Ուկրաինացի գրոսմայստերն առայժմ հաջող հանդես չի գալիս և ունի ընդամենը 1,5 միավոր:
Այս տուրի մյուս զույգերը կազմել են. Մագնուս Կառլսեն-Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկ-Վիշվանաթան Անանդ, Բորիս Գելֆանդ- Վեսելին Տոպալով, Սերգեյ Կարյակին-Վլադիմիր Կրամնիկ, Հիկարի Նակամուրա-Վուղար Հաշիմով: