կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 21:56
Սպորտ

Amber-ի մրցաշար

Amber-ի մրցաշար

Վաղը Մոնակոյում կմեկնարկի շախմատի ավանդական Amber մրցաշարը, որն այս տարի կանցկացվի 20-րդ անգամ և կլինի վերջինը: Մարտի 11-25-ը Մոնտե Կարլոյում կայանալիք մրցաշարին կմասնակցի նաև մեր հայրենակից Լևոն Արոնյանը:

 

227 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարում Լևոն Արոնյանի (2808) մրցակիցներն են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2817, Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2815, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) 2785, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 2779, Սերգեյ Կարյակինը ( Ռուսաստան) 2776, Վեսելին Տոպալովը (Բուլղարիա) 2775, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) 2774, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) 2747, Վուգար Հաշիմովը (Ադրբեջան) 2746, Բորիս Գելֆանդը (Իսրայել) 2733 և Անիշ Գիրին (Հոլանդիա) 2690: Մրցակիցները միմյանց կետ կխաղան կույր և արագ շախմատ, իսկ շախմատիստների հանգստյան օրերն են մարտի 16-ը և 21-ը:

 

Լևոն Արոնյանն այս մրցաշարի երկակի հաղթող է: Ցավոք, այս հետաքրքիր մրցաշարը անցկացվում է վերջին անգամ: Հոլանդացի գործարար Վան Օստրեոմը, ով նախաձեռնել և հովանավորում է մրցաշարը, այլևս չի ցանկանում ֆինանսական ներդրումներ կատարել: Տարիներ առաջ Օստրեոմ ամուսիները նախաձեռնեցին այս ինքնատիպ մրցաշարը և այն կոչեցին իրենց նորածին դստեր` Մելոդի Ամբերի անունով: