կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 05:09
Հասարակություն

Զիբիլ ենք շնչում

Զիբիլ ենք շնչում

«Ախր, սենց բան կլինի, իբրեւ թե օդը քիչ կեղտոտ է, հիմա էլ զիբիլի հոտն ենք շնչելու: Ես դեռ ոչինչ, բա էս 2 տարեկան թոռանս թոքերի վիճակն ինչ է լինելու»,- զայրացած պատմում էր տիկին Լիանան, որը  առավոտյան անձրեւից հետո թոռանն իբրեւ թե հանել էր «մաքուր օդի»: Իբրեւ թե, որովհետեւ հենց նույն հատվածում` Հանրապետության եւ Բուզանդի փողոցների խաչմերուկում, այրվում էր աղբանոցի արկղերից մեկի պարունակությունը:

 

Դա դեռ ոչինչ, մի մուրացկան էլ հենց այրվող արկղի միջից ինչ-որ բան էր փորձում հանել: Տեսնելով, որ նկարում ենք տարածքը, նա անմիջապես  թաքնվեց կառավարության 3-րդ շենքի հետնամասում:

 

Ամենահետաքրքիրն այն է, որ, ինչպես պնդեցին տեղի բնակիչները, նման հրդեհներ հաճախակի են լինում աղբարկղերում, սակայն նախարարներն ու աշխատակիցները հավանաբար շատ են զբաղված «նախարարական» գործերով եւ բուրումնավետ օդն էլ նախարարների փոխարեն իրենց ենթադասերն են շնչում:

 

Նշենք, որ այդպես էլ չկարողացանք պարզել, թե ով է «համաճարակի հարուցիչը»...