|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ իր բոլոր խոսակցությունները, մասնավորապես` հեռախոսազրույցները, միշտ ձայնագրում են:
«Ես կարող եմ ասել նաեւ, որ ՀՀ ԱԱԾ այդ մարմինը, որը զբաղվում է այդ գործով, համարվում է ԱՊՀ երկրներում լավագույններից մեկը: Եվ ԱԱԾ-ում այդ կառույցի ղեկավարն էլ համարվում է լուրջ մասնագետ եւ վերջերս գեներալի կոչում է ստացել»,- թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Ա. Կարապետյանը:
Վերջինիս խոսքերով` նման գաղտնալսումները կատարվում են պետական ապարատի վրա վերահսկողություն պահպանելու համար: «Երկու ճանապարհ կա` կա'մ ապարատը պիտի ծառայի ժողովրդին, կա'մ ուզուրպացված իշխանությանը: Իսկ իշխանությունն իրեն պահելու համար պետք է իմանա, թե ով` ինչ է շնչում: Եթե կա այդպիսի բան, ինձ թվում է, որ ավելի շատ պետական ապարատին են ձայնագրում, քան ընդդիմությանը: Վախենում են իշխանական կրքերի թեժացումից, տարբեր կլանների գործունեությունից»,- ավելացրել է Ա. Կարապետյանը: