Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ եւ 8-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները` Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):
Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիեւսկի (ՌԴ)՝ 6.5-ական:
B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրեց Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):