|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ` վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքում էականորեն փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը, իսկ այդ ամենի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է:
«Քոչարյանը, մնալով ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ նրան արդեն հաջողվել է ապակայունություն մտցնել կոալիցիայում»,- կարծում է Դավիթ Շահնազարյանը:
Վերջինիս համոզմամբ` ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում է պահպանել իր դիրքերը, քանի որ վայելում է Արեւմուտքի աջակցությունը, իսկ Քոչարյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ունի Կրեմլի աջակցությունը, «սակայն դա բացառված է»:
«Քոչարյանի նպատակն իրավիճակն ապակայունացնելն է, իսկ ՀԱԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն է»,- հայտարարեց Շահնազարյանը:
ՀԱԿ ներկայացուցիչը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին` տարանջատվել «ապագա ամբաստանյալից», որպեսզի կարողանա քաղաքական դաշտում տեղ ունենալ: