|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մահրիբյան պետություններով անցած զանգվածային անկարգությունների ալիքը հասել է մինչեւ Իրան: Թեհրանում եւ երկրի մի շարք քաղաքներում փետրվարի 14-ին տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր:
Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Իրանի մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը եւ ժողովրդավարական բարեփոխումների անցկացում:
Ոստիկանները ցուցարարներին ցրել են արցունաքաբեր գազի օգնությամբ: Լրատվամիջոցների վերջին տեղեկություններով` մեկ մարդ զոհվել է, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել, ավելի քան 200 հոգի ձերբակալվել է:
Ներկայումս Թեհրանում անվտանգության միջոցառումներ են իրականացվում: Արգելափակված է ինտերնետը, անջատված է բջջային կապը, արտասահմանյան թղթակիցներին արգելված է աշխատել փողոցներում, փորձեր են արվում դադարեցնել արբանյակային հեռուստաալիքների հեռարձակումը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աջակցություն է հայտնել ընդդիմադիրներին եւ Իրանի իշխանություններին կոչ է արել ականջալուր լինել ընդդիմությանը եւ գնալ ժողովրդավարական վերափոխումների ճանապարհով: