Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետաքրքրվել եմ` նման թվեր գոյություն չունեն ոչ մի երկրում: 3 դոլարանոց ապրանքն ասում են 15 դոլար է, դրանով էլ մաքսն են հաշվում: Մենք վարկերի ու տոկոսների տակ ենք, ամոթ էլ ա ասել, բայց մենք էսօր փող չմուրալու համար ամեն ինչի պատրաստ ենք: Մենք այսօր մուրացկաններից մի քայլ ենք առաջ, հազիվ գոյություն ենք պաշտպանում»,- Դաշնակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասաց Թուրքիայից ապրանք բերող առեւտրականներից մեկը:
Այսօր ՀՅԴ Գերագույն Մարմնի շենքում առեւտրականներին ընդունեցին եւ նրանց բողոքները լսեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, եւ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:
Առեւտրականները դժգոհեցին, որ մաքսատուրքի ավելացման մասին իրենց նախօրոք տեղյակ չի պահվել, սահմանի մոտ «անակնկալի են եկել» ու մինչ օրս չեն կարողանում ստանալ իրենց ապրանքները: Իսկ առջեւում տոներ են` մարտի 8, ապրիլի 7. «Դրանից հետո սեզոնը կվերջանա, ու ապրանքն էլ կմնա առեւտրականների վրա»:
Նրանք խնդրեցին գոնե միջնորդել, որ ապրանքը մաքսատներից հանեն նախկին գնով` մինչեւ խնդրի կարգավորումը:
Պատգամավորները խոստացան հենց այսօր հարցը բարձրացնել խորհրդարանում` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իսկ դրանից հետո զբաղվել օրենսդրական դաշտում խնդրի կարգավորմամբ: «Մենք փորձելու ենք առավելագույնն անել»,- խոստացավ Արծվիկ Մինասյանը:
Հանդիպումից հետո առեւտրական կանանցից մեկն ասաց, որ իրենք այնքան էլ վստահ չեն, որ խնդիրը կլուծվի, «որովհետեւ գիտենք` ձուկը գլխից ա հոտած», սակայն «գոնե հոգեբանորեն զգացինք, որ մեզ բանի տեղ դնողներ կան»: