կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 00:34
Հասարակություն

Փոփոխություններ՝ "Կրթության մասին" օրենքում

Փոփոխություններ՝ "Կրթության մասին" օրենքում
Այսօր ԱԺ-ն ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում պատգամավոր Ռուզան Առաքելյանի առաջարկած փոփոխությունները: Դրանց համաձայն՝ 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվել է նոր պարբերությամբ, այն է. «Պետությունը սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն:

Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված եղանակով` միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր ոչ միայն ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, այլեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի: