Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 03:27
Արցախ

Այս տարի եւս 3 ՀԷԿ

Այս տարի եւս 3 ՀԷԿ

Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին շահագործման կհանձնվի Թրղե-2 հիդրոէլեկտրակայանը,  իսկ Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 ՀԷԿ-երը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը:

 

Նրա տեղեկացմամբ՝ տարվա ընթացքում կսկսվի Թրղե-3 ՀԷԿ-ի շինարարությունը,   խնդիր է դրված սկսել  նաեւ Թրղե-4-ի նախագծման եւ շինարարական աշխատանքները: Ապագայում նախատեսվում է փոքր ՀԷԿ-եր կառուցել Իշխանագետ եւ Կարկառ գետերի վրա

 

«Ծրագրված ՀԷԿ-երի շահագործումից հետո կունենանք 200 նոր աշխատատեղեր»,- հավելել է Կառլեն Պետրոսյանը:

 

Նա նաեւ նշել է, որ էներգետիկայի բնագավառում այս  ծրագրերի իրականացումը Ղարաբաղին հնարավորություն կտան էներգիա ներկրողից դառնալ արտահանող երկիր: