կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-31 01:39
Սպորտ

Արոնյան` 7.5

Արոնյան` 7.5
Հոլանդիայի Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի սուպերմրցաշարի նախավերջին մրցափուլում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ- ոքի խաղաց: Այս անգամ հայ գրոսմայստերի մրցակիցը հոլանդացի Լ'Ամին էր: Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Վան Հաոին, Վաշե Լագրևը`ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, իսկ Գրիշչուկն առավելության հասավ Սմիթսի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Վերջին մրցափուլից առաջ միանձնյա առաջատարը 8,5 միավորով Նակամուրան է ԱՄՆ–ից, Անանդն ունի 8, իսկ 3-4-րդ տեղերը 7,5 միավորով բաժանում են Արոնյանն ու Կարլսենը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի հոլանդացի Սմիթսի հետ: Ուշադրությո’ւն: Վեյկ ան Զեեի փառատոնի եզրափակիչ տուրը հունվարի 30-ին կսկսվի սովորականից շուտ` ժամը 15:00-ին: