Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 7-րդ տուրը հաջող ստացվեց հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի համար: Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստը սեւերով առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Արոնյանը միավորների քանակը հասցրեց 4.5-ի: Հնդիկ Վիշվանաթան Անանդն այսօր ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ եւ իր ակտիվում ունի 5 միավոր: 7-րդ տուրի հանդիպումները դեռ շարունակվում են: