Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարը թեւակոխում է վճռական փուլ: Կայացան 8-րդ տուրի հանդիպումները, որոնցում բավական հետաքրքիր իրադարձություններ ծավալվեցին:
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Անանդը եւ Նակամուրան 5.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Արոնյանը, Կրամնիկը, Կառլսենը եւ Վաշիե-Լագրավը ունեն 5-ական միավոր:
Վերջապես պարտություն կրեց Հիկարու Նակամուրան, ով մինչ այս միայնակ էր գլխավորում մրցաշարային աղյուսակը: ԱՄՆ-ի ներկայացուցչին պարտության մատնեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով այս տուրում ելույթ էր ունենում սպիտակներով: