կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 23:00
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Բաքու-Թբիլիսի-Կարսը` հաջորդ տարի

ԺԱՄԱՆԱԿ. Բաքու-Թբիլիսի-Կարսը` հաջորդ տարի
Նախօրեին Թբիլիսիում` երկաթուղու շինարարությանը նվիրված խորհրդակցության ժամանակ, Թուրքիայի տրանսպորտի նախարարը զեկույց է ներկայացրել, ըստ որի` երկաթգծի թուրքական հատվածում զգալի աշխատանքներ են կատարվել: «Թուրքական հատվածում աշխատանքների 53 տոկոսն ավարտված է: Վրացական հատվածում ավելի քիչ ծավալով աշխատանքներ են կատարվել, սակայն մոտ ապագայում դրանց տեմպերը կաճեն»,-news.az-ի հաղորդմամբ` ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Չնայած առկա խնդիրներին` Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը կարծիք է հայտնել, որ երկաթուղին շահագործման կհանձնվի 2012-ին: