Աշխարհում ապրող շուրջ 7 մլրդ մարդուց տարբեր երկրներում շրջագայում է մոտ 950 մլն-ը, իսկ մնացածը շրջագայում են իրենց հայրենիքներում: «Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ հրավիրված ասուլիսին Հայաստանի տուրօպերատորների միության նախագահ, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը հայտարարել է, թե այսօր աշխարհում որևէ երկիր չկա, որ ակտիվ չաշխատի տուրիզմի զարգացման ուղղությամբ: