Դոնեցկի Շախտյորը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, իր վերջին խաղն անցկացրեց Dubai Cup մրցաշարում: 5-րդ տեղի համար մրցապայքարում հանքափորները 2-1 հաշվով առավելության հասան Չեխիայի Սպարտա թիմի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հիմնական կազմում և իրեն գերազանց կերպով դրսևորեց: 22-ամյա ֆուտբոլիստի հիանալի փոխանցումից հետո 12-րդ րոպեին Ադրիանոն գրավեց Չեխիայի չեմպիոնի դարպասը:
Մխիթարյանին 55-րդ րոպեին փոխարինեց բրազիլացի Ժադսոնը:
Ավելացնենք նաև, որ այս ուսումնամարզական հավաքից հետո ուկրաինական ակումբը կմեկնի Իսպանիա, որտեղ կմասնակցի Copa del Sol միջազգային մրցաշարին, որտեղ մասնակցում են Արևելյան Եվրոպայի և Սկանդինավյան երկրների ֆուտբոլային ակումբները: