Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունվարի 21-ին ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տարոնցի փողոցի 5-րդ շենքի թիվ 502 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսի զանգերին չի արձագանքում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1955 թ. ծնված Մանուշակ Հակոբյանի դին:
Հունվարի 23-ին ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 29 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, իսկ գազի հաշվիչը ցույց է տալիս բնակարանում գազի ծախս: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով փակվել է գազի փականը եւ բացվել բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են 1947թ. ծնված Բենյամին Շահինյանի եւ 1949թ. ծնված Լարիսա Շահինյանի դիակները:
Այս մասին տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը: