Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցանկանա խոսել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վրացական իշխանությունների հետ. ըստ Apsny.ge կայքի` հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` «Սկոլկովո»-ում արած հայտարարությունները:
«2008 թվականի օգոստոսին հաջորդած 3 տարիները վկայում են, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական միջամտությունը ցույց տվեց ոչ թե նրա հզորությունը, այլ` թուլությունը: Արդեն երեք տարի է, ինչ ես «քաղաքական դիակ» եմ ռուս ղեկավարի համար, սակայն ոչ մի կանխանշանով չեմ համապատասխանում այդ բնորոշմանը: Այստեղ կարելի է հիշել Վրաստանի փլուզման եւ այլ հարցերի մասին հայտարարությունները, սակայն աշխարհն այսօր տեսնում է, որ բարեփոխումներն ուսումնասիրելու համար Վրաստան են գալիս նույնիսկ Ռուսաստանից: Այնպես որ` Մեդվեդևի երեկվա հայտարարությունը միայն հաստատեց այն, որ Վրաստանի դեմ պատերազմ սկսելով` Ռուսաստանը ոչ թե մտահոգված էր աբխազների ու օսերի ճակատագրով, այլ բացարձակ այլ նպատակներ էր հետապնդում»,- նշել է Վրաստանի նախագահը: