|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսելուց առաջ նախ պետք է պարզել` նա հեռացե՞լ է, թե` ոչ»,- այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է փորձագետ Արմեն Բադալյանը` հավելելով, որ եթե Քոչարյանը մամուլի ասուլիս չի տալիս, ինչ-որ մի գյուղում, ինչ-որ կարմիր ժապավեն չի կտրում, դա դեռ չի նշանակում, որ քաղաքականության մեջ նա չկա: «Երբ ասում ենք` գա, չի նշանակում, որ Մատենադարանի մոտ պետք է միտինգ անի: Այսօր շատ բարձրաստիճան պաշտոնյաներ դեռեւս իր մարդիկ են ու պարտադիր չէ, որ ինքն անձամբ գա, նա կարող է իր մերձավոր շրջապատին բերել, ղեկավար պաշտոնների դնել ու կուլիսների ետեւից կառավարել»:
Փորձագետ Կարեն Քոչարյանն էլ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լինելու է մինչեւ նախընտրական շրջան, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նախկին նախագահի հետ պայմանավորվածությունները տեւում են մինչեւ նոր ընտրություններ: