Մեզ հասած հավաստի տեղեկություններով` ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ է անցկացրել մի շարք դեղատներում եւ խայտառակ թերացումներ հայտնաբերել: Մասնավորապես, դա վերաբերում է ժամկետանց դեղերին, որոնք դեղատներում պահվել են հատուկ գաղտնարաններում եւ միայն պատահաբար են հայտնաբերել: Դեռատներից մեկու, օրինակ, հայտնաբերվել է մանկական վիրահատությունների անզգայացման` անեստեզիոլոգիայի համար օգտագործվող դեղորայք` 17 հազար դոլարի, որի ժամկետը լրացել է 2008 թվին: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ դեղատունը պատկանել է հիվանդանոցներից մեկում անեստեզիոլոգ աշխատող մի բժշկի, որը փորձել է չքմեղանալ, թե տեղյակ չի եղել, որ նման դեղորայք են վաճառում իրեն պատկանող դեղատանը: