Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համահոմենթմենական 10-րդ մարզախաղերը հայրենիք է բերել մոտ 1250 մասնակիցների, իսկ խաղերը նվիրված են Հոմենթմենի 100-ամյակին:
«Խաղերը, որպես այդպիսին, հուլիսի 21-ի առավոտից մեկնարկել են: Սա երրորդ անգամն է, որ ՀՄԸՄ խաղերն անցկացնում են Հայաստանում, սակայն այս տարին հոբելյանական է, քանի որ ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերն են: Այս խաղերը նվիրված են Հոմենթմենի 100-ամյակին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՄԸՄ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը:
Կազմկոմիտեի անդամ, Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում խաղերի անցկացումը մեծ խորհուրդ ունի: «Անկախացումից հետո բոլոր համահայկական կառույցները միջոցառումները փորձում են անցկացնել հայրենիքում»,-շեշտեց Հակոբյանը:
ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին մասնակցում են մարզիկներ 19 երկրի 21 մասնաճյուղերից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ Արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը 14-35 է:
Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ:
Հ.Մ.Ը.Մ. խաղերի մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ:
Մարզախաղերը պաշտոնապես կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:
Հավելենք նաեւ, որ մեկնարկի հետ կապված՝ հուլիսի 22-ին, ժ. 16.00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակի ու հարակից տարածքների երթեւեկությունը։