կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 12:13
Իրավական

Ինչո՞ւ է ինքնասպան եղել Հ2-ի նախկին աշխատակիցը. վարկած

Ինչո՞ւ  է  ինքնասպան եղել Հ2-ի նախկին աշխատակիցը. վարկած

Երեկ  ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Երևանում: 36-ամյա Արթուր Հայրապետյանը կախվել է իր բնակարան տանող աստիճանահարթակի բազրիքից: Մահացածը ծնունդով Արարատի մարզի Զանգակատուն գյուղից էր, սակայն ծնողների հետ մշտապես բնակվում էր Երևանում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանը հայտնեց, որ Արթուրի ծնողները պարբերաբար եկել-գնացել են գյուղ, սակայն Արթուրին գյուղում այդքան էլ լավ չեն ճանաչում, միայն գիտեն, որ նորմալ, համեստ երիտասարդ էր, ժամանակին աշխատել է Հ2 հեռուստաընկերությունում:

 

Գյուղապետը պատմեց, որ մահացածն ամուսնալուծված էր, ուներ երկու երեխա, սակայն մշտապես հոգ էր տանում նրանց մասին:

 

Շրջանառվում է Արթուրի` ինքնասպանություն գործելու մի քանի պատճառ, սակայն հիմնական վարկածը հոգեմետ դեղերի ազդեցության տակ նման քայլի գնալն է: Մեր տեղեկություններով` տարիներ առաջ Արթուրն աշխատանքի գնալիս վախեցել է շներից, ինչից հետո նրա մոտ ի հայտ են եկել հոգեկան շեղումներ: Արթուրը բուժվելու համար է հոգեմետ դեղեր օգտագործել:

 

Հավելենք, որ նրա հուղարկավորությունը կկայանա այսօր Զանգակատուն գյուղում: