կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-07 00:50
Արցախ

Արցախում սեփականաշնորհման գործընթացը երկարաձգվեց

Արցախում սեփականաշնորհման գործընթացը երկարաձգվեց
800-ից ավելի չսեփականաշնորհված բնակարաններ. սեփականաշնորհման գործընթացը երկարաձգվեց

ԼՂՀ ազգային ժողովն տարևվերջին  արտահերթ նստաշրջան էր հրավիրել` քննարկելու օրակարգային երկու հարց, որոնցից մեկը վերաբերում էր պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը:

Ինչպես ներկայացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը, “ԼՂՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին” օրենքի ընդունումից հետո 14 տարիների ընթացքում օրենքում մի քանի անգամ փոփոխություններ են կատարվել` երկարաձգելու բնակարանների սեփականաշնորհման ժամկետները: Վերջին փոփոխությամբ` վերջնաժամկետ էր սահմանված 2009-ի դեկտեմբերի 31-ը, որից հետո` 2010թ. ողջ ընթացքում, բնակարանների սեփականաշնորհում չի իրականացվել:

“Հանրապետությունում դեռ կան 800-ից ավելի չսեփականաշնորհված բնակարաններ”,-տեղեկացրել է Սերգեյ Նասիբյանը, ում խոսքերով, այսօրվա փոփոխությամբ` գործընթացը կշարունակվի եւ կիրականացվի մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը: Այդ ընթացքում կառավարությունն ուսումնասիրություններ կկատարի բնակարանների` մինչեւ հիմա չսեփականաշնորհելու պատճառները պարզելու նպատակով, որից հետո էլ որոշում կկայացվի դրանց հետագա ճակատագրի հետ կապված:

Ներկայացված փոփոխությունն արժանացավ պատգամավորների հավանությանը: