կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-28 03:56
Քաղաքական

Մի երկու նախարարի փոփոխությունը ոչինչ չի փոխում

Մի երկու նախարարի փոփոխությունը ոչինչ չի փոխում

Կառավարությունը չի կարողանում կամ չի հասցնում արձագանքել այն բոլոր հիմնախնդիրներին, որոնք բարձրացվում են: Նման տեսակետ այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը: Նրա խոսքով 2010 թ-ը մեր քաղաքացիների համար բնորոշվում է է սարսափելի ¨ անվերահսկելի գնաճով, որը կշարունվի, եթե քայլեր չձեռնարկվեն:

 

«Վերջին 10 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ միջին աշխատավարձը աճել է 7 տոկոսով, իսկ գնաճի ցուցանիշը եղել է 9-ից ավելի»,-ասաց Արա Նռանյանը: Նռանյանին լուրջ մտահոգության տեղիք է տալիս նա¨ ժողովրդագրական վիճակը` արտագաղթի մեծ չափերը: «2010-ին կառավարությունը շարունակեց իր նեոլիբերալ քաղաքականությունը, չիրականացրեց կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին են վկայում վերջին օրինագծերը»,-ասաց ԱԺ պատգամավորը:

 

Նրա խոսքերով` այդ օրինագծերից մի քանիսը, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների, ժամանակավոր անաշխատունակնոթյան մասին օրինագծերը, վատթարացնելու են քաղաքացիների վիճակը: Ընդ որում` Արա Նռանյանի համար զարմանալի է հասարակական այն անտարբերությունը, որի պայմաններում օրենքը ընդունվեց: Պատգամավորի կարծիքով նման իրավիճակից դուրս գալու համար միայն նախարարներ փոխելը բավարար չէ:

 

«Կառավարության գործունեությունը մեկ նախարարի փոփոխության խնդիր չէ: Խնդիրը մոտեցումների մեջ է, թե կառավարությունը ինչ հայեցակարգ է մշակում գյուղատնտեսության ¨ առհասարակ տնտեսության նկատմամբ: Յուրքանչյուր ոլորտում պետք է իմանան, թե ինչի համար են պատասխանատու»,- ասաց Նռանյանը: Մինչդեռ, ըստ պատգամավորի, տարբեր նախարարություններ ԱԺ են բերում օրինագծեր, որոնք վնաս են մեր քաղաքացիների համար: «Յուրաքանչյուր ոլորտում պետք է իմանան, թե ինչի համար են պատասխանատու»,- ասաց Ա. Նռանյանը, պարզաբանելով, որ տարբեր նախարարություններ ԱԺ են բերում օրինագծեր, որոնք հակասում են նրանց առաքելությանը` պաշտպանել ՀՀ քաղաքացուն: