Հեռահաղորդակցության ոլորտի հսկա Skype ընկերությունը, որն աշխարհում մոտ 23 մլն օգտագործող ունի, իր կայքէջում Լեռնային Ղարաբաղը նշել է որպես Հայաստանի մաս։
Այդ առթիվ ադրբեջանցիները որոշել են բողոքել: Դեկտեմբերի 20-ին ադրբեջանական day.az գործակալությունը կոչով դիմել է համերկրացիներին՝ բողոքի նամակներ ուղարկել Skype ընկերությանը։
Ադրբեջանցիները դժգոհ են, որ ընկերության կայքէջում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ սակագները ներկայացված են Հայաստանի հետ համատեղ, բացի այդ՝ Skype-ը հնարավորություն է տալիս զանգահարել Լեռնային Ղարաբաղ։
Ադրբեջանական գործակալությունը հրապարակել է նամակի տեքստ, որը ադրբեջանցիները պետք է ուղարկեն Skype ընկերությանը։