Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Հայասատանի Հանրապետական կուսակցությունը նշում է իր 20-ամյակը: Միջոցառումը սկսվեց ժամը 14:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Սակայն տոնակատարության դռները ոչ բոլորի համար էին բաց: Տոնակատարությունը լուսաբանելու համար հրավիրվել էին տարբեր լրատվամիջոցներ: ԵՐԿԻՐ-ը` հրավիրված չէր:
Մեր թղթակցին անվտանգության աշխատակիցները ներս չթողեցին, քանի որ նախապես նրանց տրված լրագրողների անուն-ազգանունների մեջ նրա անունը չկար:
Մենք ընդամենը ցանկանում էինք լուսաբանել միջոցառումը եւ ունեինք հարցեր, որոնց պատասխանները ակնկալում էինք ստանալ տեղում: Չկարողացանք, որովհետև ինչպես պարզվեց, հրավիրյալ լրագրողների ցանկում ԵՐԿԻՐ-ը չկար:
Նշենք, որ համերգասրահ չկարողացան մտնել նաեւ ուշացողները: ՀՀԿ-ական մի քանի գործիչներ մուտքի մոտ կանգնած էին մնացել: Հսկիչը տեղեկացրեց, թե հավանաբար դռները կբացեն ընդմիջման ժամանակ: Իսկ թե ընդմիջում կլինե՞ր, թե` ոչ, պարզ չէր: