|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում կարող են նոր ընդհարումներ տեղի ունենալ ֆանատների եւ հյուսիսկովկասցիների միջեւ. արմատական երիտասարդության հավաքը նշանակված է ժամը 15-ին, «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ: Չհաստատված տվյալներով, այսօր արդեն հնարավոր են բախումներ ազգայնական հողի վրա:
Այսօր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իրավապահ մարմիններին խնդրել է ուժեղացնել հսկողությունը փողոցներում եւ ապահովել քաղաքի անվտանգությունը:
Երեկ երեկոյան անհանգստացած դեպքերի նման զարգացումից ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջել քրեական պատասխանատվության ենթարկել անկարգությունների մասնակիցներին եւ կոչ արել իրավապահներին ջարդարարությունների հետագա բոլոր փորձերը կանխելու համար խստագույն միջոցներ ձեռնարկել:
Որոշ լրատվամիջոցներ կարծիք են հայտնել, որ Մոսկվայում արյունալի բախումները մոսկվայում «ավետում» է Պուտինի վերադարձը: