Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀԾԿՀ-ի շենքի մոտ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա են իրականացնում: Ցուցարարներից` ՀՅԴ ՀԵՄ-ի կենտրոնական վարչության նախագահ Վահագն Մատինյանին հաջողվեց բարձրանալ եւ ներկա գտնվել ՀԾԿՀ-ի նիստին: Նա անգամ ելույթ ունեցավ: Նախ` տեղեկացրեց, որ դեռ երկու օր առաջ ցանկություն է հայտնել նիստին մասնակցելու, սակայն մերժվել է: Պատճառաբանությունը մեկն է եղել՝ «տեղ չկա»:
«Հավանաբար, թյուրիմացություն է եղել»,- արձագանքեց Նազարյանը:
Մատինյանը հայտարարեց, որ թեեւ դրսում է եղել, ելույթներին չի հետեւել, բայց մի բանում բոլորը վստահ են՝ այս սակագինը արդարացված չէ: «Մենք՝ ոչ պրոֆեսիոնալներս, անցած տարիների պարտքերի համար վճարեցինք, եւ դա ներառված էր բարձրացված գնի մեջ, ինչո՞ւ է նորից թանկանում»,- ասաց նա եւ փոխանցեց ցուցարարների խնդրանք-պահանջը՝ չթանկացնել էլեկտրաէներգիան, իսկ եթե հնարավոր չէ այդ հարցին լուծում, խնդրում են հետաձգել որոշման կայացումը, մանավանդ, որ Բիբինը չի էլ եկել: