Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Քանն այսօր այցելել է Այվո Ջիմա կղզի և իր հարգանքի տուրքն է մատուցել 2-րդ Համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ ռազմադաշտերից մեկու մահացած ավելի քան 21.000 զինվորներին, տեղեկացնում է «Associated Press»-ը:
Քանի այցը հետևում է հրաբխային կղզու վրա երկու փոքր, զանգվածային գերեզմանների հայտնաբերմանը, որտեղ 12.000 ճապոնացի զինվորների մարմինները դեռ պետք է վերականգնվեն:
Եթե ամերիկացիների համար Այվո Ջիմայի Սուրիբաչի սարի վրա բարձրացված դրոշը պատերազմի ավարտը խորհրդանշող խորհրդանիշներից մեկն է, ապա ճապոնացիների համար Այվո Ջիման ընդամենը մի շարք արյունահեղ պարտություններից մեկն է:
Հայտնաբերված հիմնական գերեզմանը 2.000 ճապոնացի զինվորի դիակ է պարունակում, իսկ երկրորդը՝ 70-200: Վարչապետը խոստացել է, որ ամերիկյան զինվորների դիեր գտնելու դեպքում կտեղեկացնի ԱՄՆ-ին:
Այվո Ջիմայի ճակատամարտում ճապոնական կողմը 22.000 զինվոր է կորցրել, իսկ ամերիկյանը՝ 6.821. Ամեն տարի հայտնաբերվում են տասնյակ դիակներ, սակայն մինչև հիմա 12.000 ճապոնացի և 218 ամերիկացի զինվորների դիերը դեռ չեն վերակագնվել: