կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 22:15
Հասարակություն

168 ԺԱՄ. Նաեւ Պողոսյանը

168 ԺԱՄ.  Նաեւ Պողոսյանը

ՀՀ Արդարադատության այլեւս նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո ներքաղաքական կուլիսներում քննարկվում է այն հարցը, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ կտա՞ ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին շարունակել պաշտոնավարությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ այս շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, Միհրան Պողոսյանը կհեռացվի աշխատանքից: Հիշեցնենք, որ նա, ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, էթիկայի կանոնների շուրջ խախտում էր թույլ տվել ԴԱՀԿԾ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրքայանի նկատմամբ: Իսկ Միրաքյանը, ինչպես հայտնի է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ազգականն է, ում ծեծելուց հետո Պողոսյանը նրան աշխատանքից ազատել էր նոյեմբերի 3-ին: Վերջերս, սակայն, Միրաքյանը վերականգնվել է նույն պաշտոնում, չնայած այն բանին, ար առաջիկայում նա անցնելու է թոշակի:

 

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Դավիթ Հարությունյանն այժմ ձգտում է, որպեսզի ՀՀ Արարադատության նախարարի նախկին պաշտոնին վերադառնա կամ ինքը, կամ էլ՝ նոր նախարար նշանակվի ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը՝ իր ընկերոջ՝ Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի որդին: