Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանում հաստատված կովկասյան ու կենտրոնասիական հանրապետությունների հազարավոր ներկայացուցիչներ պատրաստվում են վաղը՝ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում բողոքի չարտոնված ցույց ու երթ կազմակերպել:
Նման կոչերով հայտարարություններ են երեկ տարածվել մի շարք սոցիալական ցանցերով ու էլեկտրոնային ԶԼՄ-ներով: Այս կերպ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ իրենց բողոքն են արտահայտելու վերջին օրերին Ռուսաստանի մի շարք քաղաքներում այլազգիների դեմ իրականացվող հետապնդումների եւ մասնավորապես՝ Մանեժնայա հրապարակում «ոչ սլավոնական արտաքին ունեցող անձանց» ջարդերի ու ծեծկռտուքի դեմ: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ երեկոյան սահմանափակվել է քաղաքացիների մուտքը Կարմիր եւ Մանեժնայա հրապարակներ, դրանց հարակից մետրոյի կայարաններ ու խոշոր առեւտրի կենտրոններ: