|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկյան «CNN International» հեռուստաալիքը այսօրվանից սկսած մեկ շաբաթ շարունակ աշխարհին կներկայացնի Թուրքիային: Իր «i-List Turkey» ծրագրի շրջանակներում հաղորդավար Զեյն Վերժեն կենդանի հարցազրույցներ է անցկացնելու քաղաքական, տնտեսական, սպորտային և երաժշտական ոլորտներից թուրք հայտնի անձանց հետ, իսկ CNN-ի թղթակից Մուհամեդ Ջամջումը ներկայացնելու է Թուրքիայի տարբեր ապրելաոճերը և առևտրական խնդիրները:
Մի խոսքով, հաղորդման նպատակն է Թուրքիային լավ կողմից ցույց տալը, իսկ Թուրքիայինն էլ՝ լավ կողմից ներկայանալը:
CNN-ի «i-List» ծրագիրը ամեն ամիս մի երկիր է ներկայացնում: Այն ընդգծում է նորարարացումը և բիզնեսի վրա ազդեցությունը, արդյունաբերությունը, մշակույթը և ավելին:
Իսկ մարտ ամսում «CNN International»-ով «Թուրքիան ոտքի է կանգնում» խորագրով ֆիլմեր են ցուցադրվելու: