|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սան Ֆրանցիսկոյում տեղակայված ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը, վերանայել է իր անցած տարվա որոշումը և այժմ ասում է, որ թուրքական օսմանյան կայսրությունում սպանված հայերի ժառանգները իրենց ազգականներին կյանքի ապահովագրություն վաճառած ընկերություններից կարող են վճարում պահանջել, տեղեկացնում է Dailynews-ը:
Վերաքննիչ դատարանն ասել է, որ 1915 թ.-ի դեպքերը «ցեղասպանություն» անվանող Կալիֆորնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, որը դեռ անորոշ է այս հարցով:
Անցած տարի նույն դատարանը որոշել էր, որ Կալիֆորնիայի կողմից դեպքերը «ցեղասպանություն» անվանելը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, սակայն երեկ դատավոր Դորոթի Նելսոնն փոխել է իր միտքը և համաձայնել դատավոր Հարի Փրեգերսոնի հետ, որը որոշման մեջ գրել էր. «Մենք եկանք այն եզրակացության, որ ոչ մի դաշնային օրենք չկա, որը նահանգներին արգելում է «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործել»:
«Սա մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար»,- ասել է հայերի ժառանգներին ներկայացնող փաստաբան Բրայան Կաբատեքը: