Արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին մեքենաների տրամադրման ծրագիրը, որը մեկնարկել է երկու տարի առաջ, այլ շարունակություն կունենա: Այդ մասին տեղեկացրեց սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը Արցախի խորհրդարանի սոցիալական հանձնաժողովում անցկացված քննարկումների ժամանակ: Նա նշեց, որ 2011թ. պետբյուջեի նախագծով գումարներ չեն նախատեսվել վերոնշյալ ծրագրի համար, քանի որ աշխատանքներ են տարավում բարերարների հետ:
Ծրագրի առաջին փուլում պետության եւ բարերարների միջոցներով ձեռքի կառավարման ավտոմեքենաներ են տրամադրվել առաջին խմբի 39 հաշմանդամների: Իսկ այն հաշմանդամները, ում ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ամենայն հավանականությամբ, դրամական փոխհատուցում կստանան, քանի որ նրանք, մասնագետների կարծիքով, կամ ի վիճակի չեն մեքենա վարել, կամ դա վնաս է նրանց առողջությանը, այս մասին նշեց Նարինե Ասծատրյանը: