կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-08 04:47
Առանց Կատեգորիա

Արի, ամուսնանանք

Արի, ամուսնանանք

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի սպասարկման ոլորտում վաղուց արդեն գործում են նոր ծառայություններ՝ ամուսնական և ծանոթության կենտրոններ:

 

Լրացրեք ձեր տվյալները, նշեք ցանկալիի մասին ձեր պարտադիր պայմանները, վճարեք 5-10 հազար դրամ՝ ներառյալ ֆոտոսեսիան, և... գուցե դուք բախտավոր ամուսնության վիճակ հանեք:

 

Այսօր երիտասարդներն այնքան զբաղված են, որ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չունեն: Հոգ չէ, ձեզ կօգնեն շուրջօրյա գործող ամուսնական, ծանոթության կենտրոնները`ապահովելով մշտական հանդիպումներ ցանկալիի հետ: Ամուսնական կենտրոնները խորհուրդ են տալիս դիմել իրենց, այլ ոչ թե ծանոթության կենտրոններին, քանի որ իրենք զույգերի հանդիպումը կազմակերպում են զուտ ամուսնության նպատակով, այլ ոչ թե հպանցիկ ծանոթության՝ սեռական կապերի համար: Կան կենտրոններ, որոնց ծառայությունների դիմաց 1 անգամ վճարելով, ստանում ես 1 տարվա վավերականության ժամկետ, կենտրոններ էլ կան՝ առաջարկում են անժամկետ գործունեություն ընթացք և անսահմանափակ թվով թեկնածուներ` հատուկ քմահաճ այցելուների համար:

 

Բայց կան նաև մարդիկ, ովքեր ուզում են ամուսնանալ, բայցև չեն հավատում նման ծառայություններին: Նրանց, ի՞նչ է, միայն ժողովրդական խոսքն է օգնության գալու՝ «Նստիր թախտին, սպասիր բախտին»:

 

Ամուսնական և ծանոթության կենտրոններն այդ հարցի պատասխանն էլ ունեն. ամուսնանալ ցանկացողի փոխարեն կենտրոններին կարող են դիմել ծանոթ-բարեկամները և կազմակերպության հետ միահամուռ ուժերով նախաձեռնել բախտավոր հանդիպումը: