Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Սելֆի անելիս մարդն իր կյանքն ավելի մեծ վտանգի է ենթարկում, քան եթե լողա շնաձկներով լի ջրում: Հետոզոտությունները ցույց են տալիս, որ այս տարի սելֆի անելիս մահացել է 12 մարդ, շնաձկների հարձակումից` 8. սա այն դեպքում, որ 2015-ը ծովային գիշատիչների հարձակման առումով աննախադեպ էր:
Սելֆի անելիս մահվան հիմնական պատճառը բարձր տեղից ընկնելն է (12 դեպքից 4-ը) երկրորդ տեղում` ավտովթարի զոհ դառնալն է: Մահացու սելֆիների եւս մի պատճառ է գիշատիչ գազանների հետ նկարվելու ցանկությունը: ԱՄՆ ազգային պարկերից մեկում, օրինակ, արդեն արգելել են սելֆի-փայտիկները, այն բանից հետո երբ զբոսաշրջիկները փորձել են չափից դուրս մոտենալ արջերին` նկարվելու համար: