Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բրազիլիայի ոստիկանությունը, հատուկ նշանակության զորամիավորումները պայքար են սկսել թմրանյութերի վաճառքով զբաղվող մաֆիայի դեմ£ Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից մեկը ավազակների ձեռքից խլելու համար պահանջվել են նույնիսկ տանկեր, զրահատեխնիկա և ուղղաթիռներ£
Փոխհրաձգությունը տևել է մոտ 4 ժամ, զոհվել է 30 մարդ£ Օրենքի պահապաններին հաջողվել է հսկողություն սահմանել Վիլա Քրուզեյրու շրջանի նկատմամբ, որտեղ, Ռիո դե Ժանեյրոյի մյուս շրջաններից դուրս մղվելուց հետո, թաքնվել էին ավազակախմբերը£
Բրազիլիայի իշխանություններն ստիպված էին նման խիստ միջոցների դիմել:
Նոյեմբերի 21¬ին բռնության ալիքը ներխուժեց քաղաք£ Հանցագործները այրում էին հասարակական տրանսպորտի միջոցներ, հարձակվում քաղաքացիների վրա, գնդակահարում ոստիկաններինª այդպիսով վրեժխնդիր լինելով օրենքի պահապաններից£
Իշխանությունները քաղաքում կարգուկանոնի վերականգնման վճռական գործողություների են անցել երկու խոշորագույն միջոցառման՝ 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016¬ի օլիմպիական խաղերի նախաշեմին£