Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 2150 դոլարը։
Առեւտրային նստաշրջանի բացման ժամանակ TTF ինդեքսով հունվարյան ֆյուչերսների արժեքը կազմել է շուրջ 1800 դոլար։ Օրվա ընթացքում նկատվել են տատանումներ, ցուցանիշները մի քանի պատմական ռեկորդներ են թարմացրել։ Ժամը 18:04-ի դրությամբ գները հասել են 2187 դոլարի, ինչը ավելի քան 27 տոկոսով բարձր է երեկվա հաշվարկից (1716.7 դոլար)։
Գազի գներն աստիճանաբար բարձրանում էին այս գարնան երկրորդ կեսից, սակայն աշնան սկզբին գնանշումները կտրուկ բարձրացել են՝ հասնելով ռեկորդային մակարդակի։ Այնուհետեւ անկում է տեղի ունեցել։ Փորձագետները կտրուկ թռիչքները պայմանավորում են մի քանի գործոնների ազդեցությամբ՝ եվրոպական ստորգետնյա պահեստարանների հագեցածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարներից առաջարկի նվազմամբ եւ Ասիայում հեղուկացված բնական գազի մեծ պահանջարկով, գրել է ՌԻԱ Նովոստի-ն։
Աշնանը հայտնի դարձավ նաեւ, որ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է, սակայն խողովակաշարի օպերատորի սերտիֆիկացումը ձգձգվում է, ինչն անդրադառնում է նաեւ պայմանագրերի վրա։