կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-23 06:21
Քաղաքական

Այսօր էլ ուժի մեջ է այնքան, որքան ընդունման պահին. Ա.Ռուստամյան

Այսօր էլ ուժի մեջ է այնքան, որքան ընդունման պահին. Ա.Ռուստամյան

«Այսօր, երախտագիտությամբ եւ մեր իրավունքների պաշտպանության վճռակամությամբ ենք հիշում եւ նշում ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի իրավարար վճռի 90 ամյակը , նպատակ հետապնդելով անաղարտ պահել մեր իրավունքների հիմքերը եւ կանխել անցանկալի իրավական մեկնության հնարավորությունները ապագայում:

«Նախագահ Վիլսոնը նախ Փարիզի վեհաժողովից (26 ապրիլի 1920թ.), ապաեւ Սեւրի պայմանագրով ստացել էր հայցադիմում (compromis) որոշելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Երախտապարտ Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վիլսոնի հետեւողական ջանքերը` նեցուկ կանգնելու Թուրքիայի կողմից Ցեղասպանություն ապրած Հայ ժողովրդին, պաշտպանելու նրա արդար իրավունքներն ու պահանջները, որոնք ամրագրվեցին 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական մի փաստաթղթով (Վիլսոնի «ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ», որը վերնագրված է. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի,  Հայաստանի դեպի ծով ելքի, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ), որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստան-Թուրքիա սահմանը: Այս սահմանը հաստատվել է միջազգային իրավարարությամբ, հետեւաբար որպես իրավական գործիք` այն դեռեւս ուժի մեջ է: Բացի այդ, այդ սահմանները որոշելը կախված չէր 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագրի վավերացումից: Այսպես, միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, ամփոփել եւ ամրագրել է իրավարար վճիռների կարգավիճակը, որտեղ ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին» :