կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-24 22:59
Հասարակություն

Դուք եք այն բռունցքը, որից Թուրքիան վախենում է. Կիրո Մանոյան

Դուք եք այն բռունցքը, որից Թուրքիան վախենում է. Կիրո Մանոյան

Այսօր Հանրապետության հրապարակում  ջահերով ավանդական երթից առաջ երիտասարդությանը ուղերձով դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

 

«Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ նպատակներին: Մոտենում ենք, որովհետեւ մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետություն, Ազատ Արցախ եւ կազմակերպված Սփյուռք եւ այս եռամիասնությամբ Թուրքիային մատնել ենք խուճապի: Օրը օրի հետեւից իրենք նոր բառերով, նոր խոսքերով փորձում են մոլորեցնել աշխարհին, իբր սիրաշահել մեզ, բայց մենք այդ խարդավանքներին չենք ենթարկվի: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց նաեւ թույլ չենք տա, որ որեւէ պետություն մեր իրավունքների հաշվին փորձի ինքը առաջ գնալ: 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը ճանաչվելու է, Թուրքիան ընդունելու է իր պատասխանատավությունը, եւ մենք  վերականգնելու ենք մեր իրավունքները:

 

Երիտասարդությու՛ն,  Հայաստանում, թե Սփյուռքի զանազան համայնքներում դուք մեկ բռունցք եք, այդ բռունցքից է, որ Թուրքիան վախենում է: Սակայն պետք է աննահանջ շարունակել պայքարը: Մեր պայքարը ինքնանպատակ չէ, ինչպես համահայկական հռչակագիրը, որ համայն հայության ներկայացուցիչների կողմից ընդունվեց: Դիմելով ձեզ, դիմելով հաջորդ սերունդերին` մենք ակնկալում ենք, որպեսզի դուք շարունակեք պայքարը հանուն ավելի հզոր Հայաստանի, ավելի ժողովրդվար Հայաստանի, հանուն հզորացած ազատագրված Արցախի, հանուն ավելի աշխույժ եւ կազմակերված սփյուռքի, հանուն հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացման: Կեցցե ՀՀ-ն, կեցցե ազատագրված Արցախը, կեցցե ազատ, անկախ, միացյալ Հայաստանը: Ջահը փոխանցում եմ ձեզ, որպեսզի դուք լինեք ջահակիրը մեր պայքարի»,- հայտարարեց Կիրո Մանոյանը