Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
«Շախտյորի» երկրպագուների հարցին, թե կոնկրետ ինչ է պատահել Մխիթարյանի հետ` մրսել է, թե այլ խնդիր է առաջացել, ֆուտբոլային ակումբի տնօրեն Սերգեյ Պալկինը պատասխանել է, որ խնդիրն այնքան էլ հասարակ չէ. ինչպիսին հասարակ մրսածությունն է: «Այս իրավիճակում ոչ ոք չի կարող ասել, թե երբ նա կվերադառնա նախկին մարզավիճակին։ Եթե Ֆերնանդինյոյի դեպքում մենք կարող ենք որոշ կանխատեսումներ անել, ապա այստեղ բարդ է։ Մխիթարյանը ներկայումս մարզվում է անհատապես և փորձում է մոտենալ իր մակարդակին, որին նա եղել էր»։ Տեղեկացնում է Armsport.am-ը: