|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Աերոֆլոտ» ավիաընկերությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկել է 20 չվերթ, որոնք պետք է դեկտեմբերի 2-ին ժամանեին կամ մեկնեին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից. հայտնում է РИА Новости-ն:
Մասնավորապես՝ չեղարկվել են «Շերեմետևո»-ի և Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Միներալնիե Վոդիի, Դյուսելդորֆի, Կրասնոդարի, Մալագայի, Մինսկի, Միլանի, Հռոմի ու Ստամբուլի միջև չվերթերը։ Եվս 58 չվերթ հետաձգվել է։