|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավի այրվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի. հայտնում է РИА Новости-ն: Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 78 մարդ, որոնցից ողջ է մնացել 37-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգել է պետական հանձնաժողով ստեղծել կատարվածը հետաքննելու համար:
Օդանավը «Շերեմետևո» է վերադարձել թռիչքից 28 րոպե անց: Այն ուղևորվում էր Մուրմանսկ: Վայրէջքի պահին եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել, և միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել: Հրդեհը բռնկվել է վայրէջքի պահին:
Ըստ Вести-ի՝ տարհանման գործընթացը դանդաղեցրել է դարակներից ձեռքի ուղեբեռները դուրս բերելու փորձը։