|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անհայտ անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Աերոֆլոտի Airbus A320 ինքնաթիռը՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
ԱԹՍ-ի մոտեցումը նկատել է Սամարա-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը նշանառության տակ է պահել ինքնաթիռին, և մոտ է եղել նրան բախվելուն՝ հանկարծակի փոխել է ուղղությունը և թռչել դեպի օդանավակայանի մոտ գտնվող անտառային գոտի։ Վայրէջքից հետո ուղևորը տեղեկությունը փոխանցել է Շերեմետևոյի անվտանգության ծառայությանը՝ սկսել են ստուգել։