|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է:
Ինչպես փոխանցում է «Sputnik»-ը, Զվարթնոց օդանավակայանի չվերթների ցանկի տվյալների համաձայն՝ չեղարկվել է «NovAir» ավիաընկերության ներքին չվերթը Կապան–Երևան երթուղով, ինչպս նաև՝ երկու միջազգային չվերթեր՝ «Flyone» ավիաընկերության Հերակլիոն (Կրետե)-Երևան և «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթները:
Բացի այդ, հետաձգվում են ժամանող չվերթերը՝ երեքական Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, մեկական չվերթ էլ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից և Քիշնևից։