|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանին եւ նրա հետ միասին մասնակցել հայտնի գործչի անվան պուրակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը ողջունել է Մարիա Շահումյանին իր նախնիների հողում` կարեւորելով պատմական հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հյուրեր արտերկրից, պաշտոնատար այլ անձինք: