|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ այս աշխատանքը հատկապես պահանջված համարելով հայ ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի, անդրադարձել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին: